YAMS բիզնես ակադեմիան հիմնվել է 2021 թվականին, Ayvazyan & Partners ընկերության կողմից, որն արդեն ավելի քան 15 տարի զարգացնում է հայաստանյան և արտասահմանյան բիզնեսները, ավելացնում վաճառքները, մշակում մարքեթինգային ռազմավարություններ, ներդնում կառավարման նորագույն համակարգեր և անձնակազմի մոտիվացիոն մեխանիզմներ:
Խորհրդատվական գործունեության ընթացքում նկատեցինք, որ բուհական համակարգը չի տալիս պրակտիկ կրթություն, իսկ բիզնեսներն ունեն պրակտիկ մասնագետների կարիք: Ուստի որոշեցինք հիմնել բիզնես ակադեմիան, որը ոլորտի առաջատար մասնագետների միջոցով կտա պրակտիկ և ժամանակակից կրթություն։