MBA

Հեղափոխական մոտեցում կրթական ոլորտում

YAMS  բիզնես  ակադեմիայի  ղեկավար ապարատը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը մշակել է դասավանդման հատուկ մեթոդ, որի հետևանքով.

  • Առարկաների հիմքում ընկած է մարդու (հաճախորդի) վարքագիծը և նրա ենթագիտակցությունը
  • Մատուցվում է միայն ու միայն պրակտիկ հմտություններ և գիտելիքներ
  • Ձեռք բերված գիտելիքներն օգտագործվում է պրակտիկայում հենց հաջորդ օրը
  • Քննարվում են կոնկրետ խնդիրներ և լուծումներ (Case study)
  • Դասընթացներն հագեցած են խաղերով և քննարկումներով
  • Ուսանողը հնարավորություն ունի որևէ կազմակերպությունում փորձաշրջան անցնելու և ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները օգտագործելու
  • Դասավանդող բոլոր դասախոսները գնահատվում են ուղանողների կողմից հատուկ հարցաթերթիկների միջոցով։ 

Ինչպե՞ս ստեղծվեց  Ակադեմիան (YAMS)

YAMS ակադեմիան հիմնել է Ayvazyan & Partners վաճառքի և կառավարման ընկերությունն արդեն ավելի քան 15 տարի զարգացնում է հայաստանյան և արտասահմանյան բիզնեսները, ավելացնում վաճառքները, իրականացնում մարքեթինգային միջոցառումներ, լուծում ճգնաժամային խնդիրներ, ներդնում կառավարման նորագույն համակարգեր և անձնակազմի մոտիվացիոն մեխանիզմներ:

Խորհրդատվական գործունեության ընթացքում նկատեցինք, որ բուհական համակարգը չի տալիս պրակտիկ կրթություն, իսկ բիզնեսներն ունեն պրակտիկ մասնագետների կարիք: Ուստի որոշեցինք հիմնել Երևանի վաճառքի և մարքեթինգի ակադեմիան, որը ոլորտի առաջատար մասնագետների միջոցով կտա պրակտիկ կրթություն և աշխատաշուկայի համար որակյալ կադրեր:

YAMS Բիզնես ԱԿԱԴԵՄԻԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐ, ՊՐԱԿՏԻԿ ԵՎ ԱՐԱԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆ Է

Լրացնել բուհական կրթության և բիզնեսի միջև եղած բացը, բիզնես կրթությունը բերել նորարար և ավելի բարձր մակարդակի

Դասավանդման հատուկ մեթոդով կարճ ժամանակում հասնել արագ ու մեծ արդյունքի

Հայաստանյան աշխատաշուկայի համար պատրաստել հմուտ և պրոֆեսիոնալ կադրեր

Իրականացնել հաճախորդի վարքագծի վերաբերյալ գիտափորձեր և վերլուծություններ, մշակել կառավարման, մարքեթինգի և վաճառքի նոր մոդելներ և օրենքներ

Երեվանի մարքեթինգի եվ վաճառքի ակադեմիան (YAMS) երաշխավորում է ժամանակակից, պրակտիկ եվ արագ կրթություն

Մեր նպատակն է՝

• Լրացնել բուհական համակարգի և բիզնեսի միջև անջրպետը, և բիզնես կրթությունը բերել նորարար և ավելի բարձր մակարդակի վրա
• Հայաստանյան աշխատաշուկային տալ պրակտիկ մասնագետներ
• Դասավանդման հատուկ մեթոդով կարճ ժամանակում հասնել մեծ արդյունքի
• Իրականացնել գիտափորձեր և վերլուծություններ՝ հաճախորդի վարքագծում նոր բացահայտումներ անելու համար

YAMS-Ի ՀԻՄՆԱԴԻՐՆ Է AYVAZYAN & PARTNERS ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆԸ

Ayvazyan & Partners ընկերությունը համարվում է վարքագծային տեսության հետևորդ և իր գործունեության հիմքում դնում է մարդուն և իր վարքագիծը։ Դրա վառ օրինակն է Ayvazyan & Partners ընկերության կողմից մշակված հաճախորդների տիպաբաժանման մատրիցը։ Հայաստանյան տնտեսագետների գնահատմամբ Վահե Ռոբեր Այվազյանի գլխավորությամբ մշակված մատրիցը պրակտիկ ներդրում է համաշխարհային էքսպերիմենտալ տնտեսագիտության և վարքագծային տեսության ոլորտում: Մատրիցը բացահայտում է, թե հաճախորդներն ինչպես են որոշում կայացնում գնման ժամանակ։  

Ձեռք բերեք վեցամսյա պրակտիկ կրթություն մարքեթինգի կամ վաճառքի ֆակուլտետներում 

ԴԻՄԵԼ ընդունելության համար

CRM-форма появится здесь